Հասարակություն Պատահարներ 

Վագոն-տնակ է այրվել

analitik.am

Հուլիսի 31-ին, ժամը 06:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 46 հասցեում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել 07:34-ին:

Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 18 քմ):

Նույն շարքից