Մոսկվայում իրենց հայ հորը սպանած 3 քույրերը բողոք են ներկայացրել, որ իրավապահները ձերբակալության ժամանակ չեն բացատրել իրենց իրավունքները և հարցաքննել են առանց փաստաբանների ներկայության:
Նշվում է, թե 17, 18 և 19-ամյա քույրերին չեն հայտնել, որ իրենք կարող են ցուցմունք չտալ իրենց դեմ, ունեն մեկ զանգի իրավունք և կարող են չխոսել փաստաբանի բացակայության դեպքում:
Իրավապաշտպանները հայտնում են, որ աղջիկների մարմինների վրա դանակի հետքեր կան, ինչը կարող է վկայել ինքնապաշտպանության մասին: Սակայն ավելի վաղ այս վարկածը հերքվել է:
Հիշեցնենք, որ հայազգի Միխայել Խաչատուրյանի սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին: