Այս տարի Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն արդեն մոտ 37 հազար չինովնիկի է պատժել չափազանց մեծ ծախսեր կատարելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պարբերականի տեղեկություններով, չինացի պաշտոնյաներն ամենաշատը խախտում են թույլ տալիս այնպիսի հարցերում, ինչպիսիք են առանց համապատասխան համաձայնության բոնուսներ տրամադրելը, նվերներ փոխանակելը, ծառայողական փոխադրամիջոցից անձնական նպատակներով օգտվելը: Պաշտոնյաներին պատժել են նաև պետության միջոցներով ռեստորան գնալու, ճոխ հարսանիքներ և հուղարկավորություններ կազմակերպելու համար:
Վերոնշյալ օրենքը Չինաստանում գործում է 2012 թվականին և արդեն ավելի քան 1,5 միլիոն չինովնիկ ենթարկվել է պատժի: