Քաղաքական 

ՀԱՊԿ-ում տեղեկություններ չունեն Խաչատուրովին ետ կանչելու հարցման մասին

ՀԱՊԿ-ի ղեկավարությունում տեղեկություններ չունեն՝ ուղարկել է արդյո՞ք Հայաստանը պաշտոնական հարցում կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ետ կանչելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Պատասխանելով հարցին, թե պաշտոնապես դիմել է արդյո՞ք Հայաստանը Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ետ կանչելու համար՝ Սեմերիկովն ասել է. «Ես տեղեկություն չունեմ այն մասին, որ հայկական կողմն ինչ-որ պաշտոնական հայցով դիմած լինի գործող գլխավոր քարտուղարի վերաբերյալ»:

ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, դիմումը ստանալուց հետո համապատասխան գործընթաց կսկսվի, որից հետո կկայացվի որոշումը:

Նույն շարքից