Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝

1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովին՝ մեկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին։

Հավելված

Նույն շարքից