Իտալիա հասած ներգաղթյալները հաճախ դառնում եմ ստրկության զոհ: Այս մասին հայտարրել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան՝ հավելելով, որ պետք չէ երես թեքել խնդրից, հայտնում է The Local-ը:
«Ստրկությունը մարդկության մեծագույն խայտառակություններից մեկն է »,-ասել է Իտալիայի նախագահը՝ նշելով, որ միգրացիան բարեբեր հող է ստեղծում մարդկանց առուվաճառքով զբաղվելու համար:
Թերթը նաև գրում է, որ այսօր աշխարհում հաշվվում է մոտ 40 միլիոն ստրուկ, նրանց 25 տոկոսը երեխաներ են: