Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն սեպտեմբերին

analitik.am

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են հանդիպում ունենալ Նյու Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարևան երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին:

Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ քննարկվում է բացի վերոնշյալ հանդիպումից ևս մեկ հանդիպում անցկացնելու հարցը:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ արտգործնախարարների հանդիպման մասով վերջնական ու հստակ պայմանավորվածություն չկա՝ ժամկետների և վայրի վրաբերյալ:

Նույն շարքից