Բարի օր Տնտեսություն 

Նոր ստուգումներ՝ «Երևան սիթի» ցանցում

analitik.am

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն Ազատության եթերում, պատասխանելով հարցին՝ իր ղեկավարած կառույցը մտնելու է արդյո՞ք հայտնի անուններին պատկանող ռեստորաններ, ստուգումներ անցկացնելու և խախտումներն արձանագրել համար, հայտարարել է, որ իրենց համար փակ դռներ չեն լինելու՝ հիշեցնելով հարցի վերաբերյալ կառավարության մոտեցման մասին:

Ավետիսյանը նաև նշել է, որ շուտով իր ղեկավարած կառույցը ստուգումներ է անցկացնելու «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում. «Հաջորդ տարվա ստուգումների պլանում մենք կարծում եմ կներառենք հայտնի մարդկանց հետ կապվող սննդի օբյեկտները»:

Ինչ վերաբերում է տուգանքներին, Ավետիսյանը հայտնել է, որ դրանք շատ քիչ են՝ 100-300 հազար դրամ, սակայն իրենք չեն ուզում տուգանող լինել, այլ ուզում են օգնել տնտեսվարողներին շտկել թերությունները:

Նույն շարքից