«Հեռանալուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը թող Վազգեն Մանուկյանին նշանակեր վարչապետ: Դա կլիներ նորմալ, նաեւ մեղանչում`իր հանրահայտ`1996 թվականի հանցագործության համար: Ինքը բերեց Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ մտածում էր պաշտպանված լինելու մասին: Ռոբերտ Քոչարյանը Լեւոնի բերած մարդն էր: Ավելին, Վազգեն Սարգսյանն էլ հպարտանում էր: Ասում էր` հարյուր տոկոսով էլ հաղթեիք, մեկ է, իշխանությունը չէինք տալու: Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի անմիջապես հեռացներ այդպիսի պետական պաշտոնյային: Նրանք նույն, ոչ բարեկիրթ, ոչ քաղաքակիրթ ուժերի ներկայացուցիչներն էին, դրա համար նրանցից որեւէ մեկից նախորդի դատապարտում չէր կարելի սպասել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում երեսնամյա իրողություններին անդրադարձավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Գալով արդեն մեր օրեր էլ`շարունակեց. «Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ, ում մենք աջակցել ենք, ում դաշնակից ենք եղել հենց սկզբից, նա անկասկած ինչ-որ բարդույթներ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Որովհետեւ նրա աշակերտն է եղել: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին պայքարել է մեր դեմ: Հարցրեք`1996 թվականին ո՞ր թիմում է եղել: Այդ բարդույթներն էլ կարող են ազդել, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծված ազատություն է տալիս իրավապահներին, դա թույլ է տալիս ակնկալել, որ դրական տեղաշարժերը կշարունակվեն»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում