Ազատագրված տարածքներն Արցախի տարածքները չեն: Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը՝ հավելելով, որ դրանք ըստ էության գրավյալ տարածքներ են. «Մեր բնութագրմամբ դրանք ազատագրված տարածքներ են, բայց ըստ էության, դրանք գրավյալ տարածքներ են: Բոլորը լավ գիտեն»:
Հարցին, թե ինչպես են դրանք գրավյալ տարածքներ, Թադևոսյանը հարցով է պատասխանել՝ դրանք հայկական հողե՞ր են. «Դուք ունե՞ք պատմական փաստեր»:
Լրագրողի հարցին, հիմա ի՞նչ, պետք է վերադարձնել դրանք ու ներողություն խնդրել, ՀԱԿ անդամը հայտարարել է՝ ոչ. «Կոնկրետ պետք է ասել, թե ինչը պետք է վերադարձնել: Եթե գրավյալ տարածքների մասին է խոսքը, ապա որոշողը ես չեմ: Դա եռանախագահողների, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը: Ինձանից մի նեղացեք»:
ՀԱԿ անդամի խոսքերով հանրապետությունը կապ չունի, նրա որակմամբ, գրավյալ տարածքների հետ: Թադևոսյանի խոսքերով, ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, որոնք պատկանում են Ադրբեջանին: