ուլիսի 31-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ N զորամասի 1 ջրատար ավտոմեքենա:
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Շաղատ գյուղի 2 բնակիչ ստացել են տարբեր բնույթի այրվածքներ. շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: