Գիտություն Հասարակություն 

Տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ

analitik.am

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի թեկնածությունները: Քվեարկության արդյունքում նախագահ է ընտրվել Արմեն Հարությունյանը: Ուսանողական համակազմից ընտրվել է նաև խորհրդի քարտուղար:

Նիստի ընթացքում խորհուրդը որոշում է կայացրել ընդունել գործող ռեկտոր Արշալույս Թարվերդյանի դիմումը և դադարեցնել նրա լիազորությունները ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնում առաջադրվել են բուհի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ղեկավար Վարդան Ուռուտյանի և պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի թեկնածությունները: Քվեարկության արդյունքում 17/7 ձայների հարաբերակցությամբ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Ուռուտյանը՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի անցկացումը:

Բացի այդ, որոշում է կայացվել վերանայել ռեկտորին ներկայացվող պահանջները և համապատասխան փոփոխություն կատարել բուհի կանոնադրության մեջ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Նույն շարքից