Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի իշխանությունների հայտարարություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքերով, Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից հետաքրքրված է Հայաստանում իրավիճակի կայունությամբ, դրա համար մեր երկրում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չհետաքրքրել Մոսկվային, այդ թվում նաև այն կազմակերպեությունների աշխատանքի տեսանկյունից, որոնց մասնակից է նաև Հայաստանի Հանրապետությունը:
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ վերջին օրերին մի քանի անգամ Մոսկվան իր անհանգստությունն է հայտնել Երևանին՝ հույս հայտնելով, որ զարգացումները կլինեն կառուցողական: Լավրովի խոսքերով, Հայաստանում քաղաքական ճգնաժամի օրերին Մոսկվան մեծ գոհունակություն է հայտնել այդ իրավիճակի փոխզիջումային տարբերակով կարգավորման մասով. «Մենք հույս ունեինք, որ հիմք ընդունելով այդ արդյունքը՝ քաղաքական ուժերը և առաջին հերթին հայաստանի նոր իշխանությունները, հետագայում ևս միասնական մոտեցում կունենան, կամրապնդեն ազգային պայմանագրերը: Սակայն վերջին օրերի իրադարձությունները հակասում են այս դրական տրամադրվածությանը և Հայաստանի նոր իշխանությունների վերջին հայտարարություններին այն մասին, որ նպատակ չկա հետապնդելու նախորդ իշխանություններին՝ քաղաքական նպատակներով»,-ասել է Լավրով: