Հասարակություն 

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

Թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիոն, աղմկահարույց բացահայտումները հույսեր են ներշնչում, որ երկրից ապօրինի դուրս բերված տասնյակ միլիարդավոր դոլարները կհաջողվի վերադարձնել, իսկ թիվ 1 կոռուպցիոներ Ռոբերտ Քոչարյանի Մարտի 1-ի գործով կալանավորումը հեղափոխության հաջողության շարունակությունն է։

Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, շուրջ երկու տասնյակ քաղաքական ու պետական գործիչների սպանության, հարյուրավոր քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև ժողովրդին ունեզրկելու, նսեմացնելու, ահաբեկելու համար պատասխանատվության պետք է ենթարկվի։

Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, ուրեմն կամ նրա հանցակիցներն են, կամ նրա կոռուպցիոն համակարգի շահառուներ։

ԺՀԿ-ն ողջունում է երկրում ստեղծված նոր իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս իրավապահ համակարգին բացահայտել նախորդ երկու տասնամյակում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության  Քաղաքական խորհուրդ

Նույն շարքից