Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հանդեպ դիրքորոշումը «թանկ է նստել» Փոստանջյանի վրա. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մի շարք կազմակերպություններ անցկացրել և շարունակում են անցկացնել սոցհարցումներ՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ: Պարզվել է, որ այդ ընտրություններին հավանական մասնակիցներից «Երկիր ծիրանի» կուսակցության վիճակը բավական փոփոխական է:

Մեր ունեցած տվյալներով, Զարուհի Փոստանջյանի ստանալիք քվեները, ըստ հարցումների, կարող են տատանվել 1,5-2,5 տոկոսի միջակայքում: Սա՝ այն դեպքում, որ այս կուսակցությունն անցած տարի ստացել էր շուրջ 26 հազար քվե: Սակայն, սոցիոլոգների կարծիքով, նախ՝ նման արդյունք գրանցել են բացառապես այն պատճառով, որ առանձնապես մրցակցություն չի էլ եղել. մասնակցել է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ–ն, «Ելք»–ը և ԵԾԿ–ն: Մյուս կողմից, Փոստանջյանի վարկանիշը զգալի անկում է ապրել՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս առաջնորդած շարժման հանդեպ նրա դիրքորոշումների հետ:

Ըստ այդմ, «Փաստի» տեղեկություններով, ԵԾԿ–ում փորձում են փրկօղակներ գտնել, քանի որ հասկանում են, որ այս անգամ միայնակ չափազանց դժվար կլինի հաղթահարել նվազագույն շեմը: Սակայն այս պահի դրությամբ, կարծես, դեռևս արդյունքներ չկան»:

 

Նույն շարքից