Քաղաքականություն 

ԱՄՆ-ը սկսել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը

analitik.am

Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունն արդեն սկսվել է: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է CNBC-ը:

«Մենք արդեն 1,6 միլիարդ դոլար ունենք և սկսել ենք պատի մեծ հատվածի շինարարությունը: Սակայն մեզ ավելի շատ գումար է պետք, մենք վճռական ենք»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի խոսքերով, հանրապետականներն ուժեղ սահման և հանցագործության բացակայություն են ուզում, իսկ ահա դեմոկրատների դիրքորոշումը, ԱՄՆ նախագահի կարծիքով, հավասարազոր է զանգվածային հանցագործության տարածմանը:

 

 

Նույն շարքից