Հասարակություն 

Մեքսիկայում օդանավ է վթարի ենթարկվել. Բոլորը ողջ են

Մեքսիկայում օդանավ է վթարի ենթարկվել: Ավելի ուշ մեքսիկական Դուրանգո նահանգի նահանգապետ Խոսե Ռոսասա Աիսպուրան հայտնել է, որ վթարի պատճառը, նախնական տեղեկություններով, ուժեղ քամին է:

Նահանգապետը նշել է, որ թռիչքի պահին քամու պատճառով օդանավը կտրուկ թեքվել է և ձախ թևով հարվածել թռիչքուղուն:

Միևնույն ժամանակ պաշտոնյան հայտարարել է, որ վթարի վերջնական պատճառը հայտնի կլինի միայն քննությունից հետո:

Հավելենք, որ վթարի պահին օդանավում եղել է 101 մարդ, բոլորը ողջ են մնացել: Վիրավորների թիվը հասնում է 49-ի, նրանցից երկուսի, այդ թվում օդաչուի վիճակը ծանր է:

 

Նույն շարքից