Միջազգային Քաղաքականություն 

Գերմանացիների մեծ մասը դեմ են, որ Էրդողանն այցելի իրենց երկիր

analitik.am

Գերմանացիների մոտ 70 տոկոսը դեմ են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելի իրենց երկիր: Այս մասին վկայում են Civey-ի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակել է Die Welt-ը:

Հարցված քաղաքացիների կեսը կտրականապես դեմ են Էրդողանի այցին, 19-ը տոկոսն ավելի շուտ դեմ են, քան՝ կողմ:

Հարկ է նշել, որ հարցվածների միայն 23,9 տոկոսն է կողմ արտահայտվել Էրդողանի այցին, և նրանց միայն 10 տոկոսն է դա պարտադիր համարել:

 

Նույն շարքից