Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նաիրա Զոհրաբյանը՝ Կարգի Հայկոյի թեկնածության մասին

analitik.am

«Մենք որևէ թեկնածուի չենք պիտակավորելու, եթե որևէ մեկը կամ որևէ քաղաքական ուժ չփորձի իր գործը թողած զբաղվել կեղտոտ քարոզչությամբ» -,«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածությունն առաջադրելուն:

«Հարգանքով եմ վերաբերում ՔՊ կատարած ընտրությանը: Ցանկացած թեկնածու մեզ համար արժանապատիվ մրցակից է, մենք պատրաստ ենք բոլորի հետ բաց, հրապարակային բանավեճերի: Պատահական չէ, որ ընտրական օրենսգրքում մենք ամրագրեցինք նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտադիր հրավիրի բանավեճերի, և մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի քննարկման, ցանկացած ձևաչափի բանավեճի: Մենք կներկայացնենք մեր մոտեցումները, իրենք թող ներկայացնեն իրենց մոտեցումները: Ի վերջո, մենք չպետք է երևանցուն մատուցենք կեղտոտ քարոզարշավ, որպեսզի ինքն ընհանրապես հիասթափվի երկրում տեղի ունեցած փոփոխություններից: Ես առաջարկում եմ, որ, երբ պարզ կլինի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համամասնական ցուցակի առաջին եռյակը, բոլորը մի կոչ հղեն երևանցուն, որ իրենք գալիս են իրենց ծրագիրը նրանց ներկայացնելու, և մենք ոչ թե հակառակորդներ ենք, այլ` մրցակիցներ, ընտրությունն էլ թող լինի երևանցունը»,-ասել է Զոհրաբյանը:

Նույն շարքից