Հասարակություն 

Ոստիկանության պարզաբանումը

analitik.am

Հուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում երեւացող անձը Այգուտ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Դավիթ Լազարյանն է, իսկ առանց պետհամարանիշի «Նիվա»-ն պատկանում է իրեն, վարում էր անձամբ։

Դեպքի առթիվ «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության անդամ Գոհար Մանուչարյանից վերցվել է դիմում։ Դավիթ Լազարյանը հրավիրվել է ոստիկանության Ճամբարակի բաժին։ Բաժին է բերվել նաեւ նրա «Նիվա»-ն, ինչի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարին՝ տրանսպորտային միջոցի հետ կապված հարցի հետագա ընթացքը լուծելու համար։

«Դինգո թիմ» հ/կ-ի կամավորների կողմից Դավիթ Լազարյանին պատկանող անասնագոմում հայտնաբերվել են շները։

Դեպքի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նույն շարքից