Հասարակություն 

Նաիրա Զոհրաբյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

«Մենք նման հարց չենք քննարկել: Խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, և որևէ հարց այս պահին ԲՀԿ-ն չի քննարկել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տեսակետ ունի ԲՀԿ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին:

Ավելի վաղ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը և Միքայել Մելքումյանը ևս հայտարարել էին, որ հարցն իրավական դաշտում է, իսկ ահա Վարդան Բոստանջյանը, ով երեկ առողջական խնդիրների պատճառով հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, քաղաքական հետապնդման տարրեր էր տեսել գործում

Նույն շարքից