Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը թմրավաճառների խումբ է հայտնաբերել և ձերբակալել, որոնք Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից հսկայական քանակությամբ կոկային են տեղափոխել Միացյալ Թագավորություն: Առգրավված թմրանյութի արժեքը հասնում է 50 միլիոն եվրոյի:
Թմրանյութը եղել է 15 ճամպրուկի մեջ: Տեղափոխության համար հատուկ օդանավ է վարձվել:
Հարցաքննության ժամանակ ձերբակալվածները հայտարարել են, որ թմրանյութը պատկանում է աշխարհահռչակ երգիչ Բրունո Մարսին: Այս ինֆորմացիան պաշտոնապես դեռ չի հաստատվել: