Հասարակություն 

Օրենքով գող Սուրիկը զրկվել է կոչումից

analitik.am

Համապատասխան շրջանակներում Սուրիկ Անդիջանսկի անունով հայտնի օրենքով գող Սուրեն Թավադովը զրկվել է կոչումից առանց ռուսական քրեական աշխարհի կնքահայր Շաքրո Մոլոդոյի իմացության մի քանի միլիոն դոլար յուրացնելու համար: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայը:

Նշվում է, որ Թավադովն օրենքով գողի կոչումը ստացել է 2004 թվականին Դեդ Հասանի ոչ անմիջական մասնակցությամբ: Ընդ որում, նա չի անցել, այսպես կոչված, հարցազրույցը, ինչը պարտադիր է օրենքով գողի կոչումը ստանալու համար:

Հայտնվում է նաև, որ Սուրիկի մոտ խնդիրները սկսել են առաջանալ Դեդ Հասանի սպանությունից հետո, ինչը տեղի ունեցավ 2013 թվականի հունվարի 16-ին:

 

Նույն շարքից