Գլխավոր Քաղաքականություն 

Փաշինյանը կրկնում է իմ բարեփոխումները և փորձում խուսափել իմ սխալներից. Սաակաշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնում է իր բարեփոխումները, քայլում է իր ուղով և կրկնում իր հաջողությունները: Այս մասին Սաակաշվիլին խոսել է «Рустави-2»-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Հայաստանի երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների մասին իմ գիրքը և շատ բան կրկնում: Նրանք կրկնում են իմ հաջողությունները և փորձում են խուսափելե իմ սխալներից»,-ասել է նախկին նախագահը:

Իր գլխավոր սխալներից մեկը Սաակաշվիլին համարում է Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլիին պատասխանատվության չենթարկելը՝ կարծիք հայտնելով, որ Փաշինյանը նկատի է ունեցել իր այդ սխալը և հիմա չի կրկնում այն:

 

 

 

Նույն շարքից