Հասարակություն 

Արհեստակցական միությունների կարողությունները պետք է հզորացնել. Արման Ուդումյան

analitik.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հուլիսի 31-ին մասնակցել է «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» խորագրով համաժողովի աշխատանքներին: Միջոցառման նպատակն էր նպաստել ՀՀ կառավարություն-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև առկա երկխոսության ընդլայմանն ու քարտեզագրել  ոլորտում առկա խնդիրների զարգացման հնարավորությունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի անունից ողջունելով ներկաներին` Արման Ուդումյանը վստահեցրել է, որ համաժողովը լավ հարթակ է ակտիվ քննարկումների, մտքերի և կարծիքների փոխանակման համար: Նա խոսել է արհեստակցական միությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ռազմավարական մոտեցումների և ՀՀ կառավարության տեսլականի մասին` ընդգծելով արհմիությունների, որպես աշխատողների իրավունքների ուղղակի պաշտպանության ազդեցիկ մարմնի դերը:

«Մեր նպատակն ու արհմիությունների զարգացման տեսլականը ինքնուրույն, անկախ ու հզոր արհմիություններ ունենալն է: Նրանց զարգացման առաջնահերթ պայմաններից են իրենց անկախությունը, իրենց նկատմամբ վստահության մակարդակի բարձացումը, ինչի արդյունքում կընդլայնվեն աշխատողների իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները: Արհեստակցական միությունների կարողությունները պետք է հզորացվեն: Այսնպատակին հասնելու ճանապարհին կարևոր է բոլորմակարդակներում (հանրապետական, ճյուղային, տարածքային) սոցիալական գործընկերության զարգացումն ու խորացումը, վերջինիս վերաբերյալ հասարակության իրազեկվածությանմակարդակի բարձրացումը:

Սոցիալական գործընկերության կայացման ու հետագազարգացման գործում կարևոր են բոլոր երեք կողմերի՝ պետության, գործատուների և արհմիությունների ջանքերը, պատրաստակամությունը, իրականացվող աշխատանքներինկատմամբ հետևողականությունը»,- շեշտել է նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը,  «Իրավաբանների հայակական ասոցիացիա» հկ-ի նախագահ Կարեն Զադոյանը: Բանախոսները ներկաներին համառոտ ներկայացրել են իրենց ծրագրերն ու իրականացված աշխատանքները, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների լուծման իրենց տեսլականը:

Այնուհետև, ներկաները մասնակցել են պանելային համաժամանակյա նիստերին, որտեղ քննարկվել են հետևյալ թեմաները. ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխանությունը Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին, Հայաստանի Հանրապետությունում արհմիութենական շարժման իրավիճակն ու զարգացման հեռանկարները, սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները և սոցիալական գործընկերության զարգացման հեռանկարները:

Համաժամանակյա պլենար նիստի ընթացքում նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է սոցիալական գործընկերության նպատակն ու զարգացման փուլերը: Այն աշխատողների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունների համակարգ է, որը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ապահովում է աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը: Ըստ բանախոսի՝ Հայաստանում այսօր գործում է սոցիալական գործընկերության համակարգի հանրապետական մակարդակ, որով սահմանվում են Հայաստանում աշխատանքի բնագավառի հարաբերությունների կարգավորման հիմունքները: Գործընկերության կողմերն են Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը և Գործատուների հանրապետական միությունը:

«Ստեղծված սոցիալական գործընկերության շրջանակում ապահովվում է ՀՀ սոցիալ-աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների կայուն զարգացումը, որն ուղեկցվում է զբաղվածության մակարդակի բարձրացմամբ և սոցիալական համերաշխության ամրապնդմամբ»,- հավելել է Ժորա Սարգսյանը:

Պլենար նիստերի ընթացքում ներկայացված թեմաների շուրջ մասնակիցները հնչեցրել են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, դիտարկումներն ու ոլորտի բացթողումները:

Համաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղել բոլորի ուժերն ու կարողությունները և ստեղծել այնպիսի արհեստակցական միություններ, որոնք իրապես կօգնեն քաղաքացուն իրացնելու աշխատանքային պարտականություններն ու իրավունքները:

Համաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովը կազմակեպվել էր «Իրավաբանների հայակական ասոցիացիա» հկ-ի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Նույն շարքից