Հասարակություն 

Գողացել են Շվեդիայի թագավորի թագը

analitik.am

Շվեդական Սթրենգնես քաղաքում գողացել են թագավորի և թագուհու թանկարժեք իրերը, որոնք Շվեդիա են տեղափոխվել  XVII դարում, այս մասին գրում է The Guardian-ը:

Գողացված իրերի թվում են նաև երկու թագերը, որոնք օգտագործվել են Կառլ  IX թագավորի և վերջինիս երկրորդ կնոջ՝ Կրիստինա Շլեզվիգ-Գոլշթեյն-Գոտորպսկիի հուղարկավորության ժամանակ: Թագերը պատրաստված են ոսկուց և զարդարված թանկարժեք քարերով:

Գողությունը տեղի է ունեցել հուլիսի 31-ին: Գողերին հայտնաբերել դեռ չի հաջողվել:

 

 

Նույն շարքից