Առողջապահություն Հասարակություն 

Քննարկվել է դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգը

analitik.am

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:  Այս անգամ քննարկմանը մասնակցել են դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները:

Գործընկերներին առաջարկվել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը սահուն կազմակերպելու համար հաշվի առնել ընթացիկ տեխնիկական հարցերը,  ներկայացնել  առաջարկներ:

Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները արտահայտել են իրենց մտահոգությունը գործընթացի վերասկողության առումով: Այսինքն` կլինեն դեղատներ, որոնք կվաճառեն առանց դեղատոմսի. ինչ մեխանիզմներով են նման դեպքերը կարգավորվելու:

Փոխնախարարը պարզաբանել է, որ  բարձրացված հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, քանի որ այսօր էլ կան նման ահազանգեր: Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, որ այդ առնչությամբ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվում են իրազեկման աշխատանքներ:

Միաժամանակ, տնտեսվարողները առաջարկել են ոլորտին առնչվող որոշումներն  ընդունելուց առաջ` մինչև ուժի մտնելը, դաշտի շահառուների համար նախատեսել որոշակի ժամանկահատված նախապատրաստվելու համար:

Նույն շարքից