Հասարակություն 

Կլիմայական փոփոխությունների հետևանքով ինտերնետային ցանցերը կարող է վերանալ

analitik.am

ԱՄՆ-ի ափամերձ տարածքում գտնվող հազարավոր կիլոմետրանոց ինտերնետային կապերը կարող են առաջիկա 15 տարիների ընթացքում ջրի մեջ հայտնվել։ Այս մասին հայտնում են Մեդիսոն նահանգի Վիսկոնսիայի համալսարանի գիտնականները, գրում է Popular Science-ը:

Պատճառը կարող է հանդիսանալ կլիմայական գլոբալ փոփոխությունները, որը կնպաստի սառցադաշտերի հալեցմանը և, որպես հետևանք, համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը:

Ուսումնասիրության հեղինակներից մեկի՝ Պոլ Բարֆորդի խոսքերով, համաշխարհային ինտերնետային ցանցերի մեծ մասը տեղակայված է այն վայրերում, որտեղ ջրհեղեղն առավել հավանական է: Մասնավորապես, 2033 թ.-ին Նյու Յորքը կարող է հայտնվել ջրի մեջ, ինչը կհանգեցնի ինտերնետային ցանցերի բնականոն աշխատանքի խանգարմանը, որից հետո կտուժեն այլ ափամերձ քաղաքները:

Ինչպես բացատրում են գիտնականները՝ ինտերնետային ենթակառուցվածքները մշակվել է այն ժամանակ, երբ կլիմայական արագ փոփոխություններն այնքան էլ ակնհայտ չեն եղել: Այս մասին հաղորդում է Rambler- ը:

Նույն շարքից