Հասարակություն 

Ջրանջատումների ժամերի մասին

analitik.am

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ին ժամը 8:30-16:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք Վեոլիա Ջուր ընկերությունը մամուլի ծառայությունից:

Կդադարեցվի, մասնավորապես, մարզի Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նույն շարքից