Հասարակություն 

Մելանյա Թրամփը դարձել է մեմերի հերոս

analitik.am

ԱՄՆ առաջին տիկին Մելանյան Թրամփը մեմերի հերոս է դարձել: Իսկ պատճառը Սպիտակ տան Kitchen Garden այգում աշխատելն է, իսկ ավելի ճիշտ այն, թե ինչպես է նա դա անում: Այս մասին գրում է Business Insider-ը:

Համացանցի օգտատերերը նկատել են, որ տիկին Թրամփն աշխատում է թանկարժեք վերնաշապիկով և Converse սպորտային կոշիկներով, ինչը վկայում է այն հեռավորության մասին, որը կա նրա և նման աշխատանքի միջև: Ապա միկրոբլոգերներն ընտրել են առաջին տիկնոջ ամենաանհարմար դիրքը և սկսել մեմեր պատրաստել:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ էլ համացանցում ակտիվորեն քննարկվում էր ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Մելանյա Թրամփի դեմքի արտահայտությունը:

 

Նույն շարքից