Հասարակություն 

Հայտնի ռեփերները ծեծել են իրար օդանավակայանում. Ձերբակալվածներ կան /տեսանյութ/

analitik.am

Օդանավակայանում ֆրանսիացի հայտնի ռեփերներ Booba-ի և Kaaris-ի ծեծկռտուքը դարձել է մի քանի չվերթի հետաձգման պատճառ: Այս մասին հայտնում է BFM-ը:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ռեփերները մի քանի հարվածով փոխանակվում, ինչից հետո գործին միջամտում են նաև երկու կողմերի երկրպագուները: Օդանավակայանի աշխատանքներն ամբողջությամբ վերականգնվել են միայն 2 ժամ անց:

Ծեծկռտուքի մեղավորները և ևս 11 մարդ ձերբակալվել է: The Local-ի տեղեկություններով, ռեփերները թռչելիս են եղել Բարսելոնա, որտեղ պետք է ելույթներով հանդես գային տարբեր ակումբներում:

Նույն շարքից