Գլխավոր Քաղաքականություն 

Հայկական «ռազբորկաները» մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ին. Նոր զգուշացում՝ Ռուսաստանից

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին Հայաստանի այլ թեկնածուով փոխարինելը չի լինելու ավտոմատ կերպով: Այս մասին հայտնում է Կոմմերսանտը:

«Հայկական «ռազբորկաներն» հսկայական վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի վարկանիշին: Տարօրինակ է, որ նրանք դա չեն հասկանում»,-Կոմմերսանտի հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահին մոտ կանգնած աղբյուրը:

Պարբերականը գրում է, որ կադրային հարցերը չեն կարող լուծվել նոյեմբերի 8-ից շուտ, երբ կհավաքվի ՀԱՊԿ բարձրագույն մարմինը՝ Հավաքական անվտանգության խորհուրդը:

«Եթե գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի նոր թեկնածուն չհաստավի, նախագահությունն անցնելու է Բելառուսին»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Խաչատուրովը 3 տարի ժամկետով ՀԱՊԿ նախագահությունը ստանձնեց 2017 թվականի մայիսին:

 

 

Նույն շարքից