Թուրքիան պատասխանելու է իր Արդարադատության և ՆԳ նախարարների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրք նախարարը նշել է, որ ամերիկյան քայլը չի մնալու անպատասխան, և Ակարան չի կարող իր խնդիրները լուծել, եթե ամերիկյան ադմինիստրացիան չհասկանա, որ չի կարող իր անօրինական պահանջների կատարմանը հասնել նման մեթոդներով:
Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ կապված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանոսնին ազատ չարձակելու հետ: Հիշեցնենք, որ վերջինս Թուրքիայում մեղադրվում է լրտեսության և ահաբեկչությանն աջակցելու մեջ: