Քաղաքական գլխավոր 

Հայաստանին Ռուսաստանից զենքի մատակարարման հարցում խնդիրներ կան

Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում տիրող իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա, որոնք վերաբերում են Հայաստանին զենք մատակարարելուն: Այս մասին գրում է Կոմմերսանտը՝ հավելելով, որ ՌԴ պաշտպանական արդյունաբերության երկու ընկերությունների թոփ մենեջերների խոսքերով, երկրորդ փաթեթի իրագործումը, որով Հայաստանը 100 միլիոն դոլարի վարկ պետք է ստանար, հիմա գտնվում է մեծ կասկածի տակ․ «Դեռ հայտնի չէ, թե ինչ է նրանց մոտ կատարվում»,-գրում է պարբերականը:

Պարբերականը գրում է, որ Մոսկվան ավելի վաղ Երևանին 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել զենք ձեռք բերելու համար, որի շրջանակներում Հայաստանն արդեն ստացել է զենքի ամբողջ խմբաքանակը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր նաև ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը: Երկրորդ փուլով, Կոմմերսանտի տեղեկություններով, Հայաստանը պետք է շարունակեր ստանալ հրաձգային զենք, ինժեներական կապի միջոցներ և տրանսպորտային միջոցներ:

Պարբերականը գրում է նաև, որ ՀՀ նախկին իշխանությունները ցանկացել են գնել Իսկանդեր- Э և Су-30СМ, սակայն այս պահին այդ պլանները կասեցված են:

Նույն շարքից