Այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե մարտի 1-ի գործի շրջանակներում կանչվելու են արդյու՞ք հարցաքննության Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը, հայտարարեց, որ հարցաքննության անհրաժեշտությունը տեսնում է քննիչը, որոշումները պետք է ցանկացած դեպքում լինեն օբյեկտիվ. «Եթե քրեական գործով բացահայտման ենթական հանգամանքների մասին որևէ պաշտոնատար անձ կարող է նշանակի տեղեկություն հայտնել, նա հարցաքննվում է»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցին և պատասխանելով այն մեղադրանքներին, որ վերջինս հարցաքննության է կանչվել որպես վկա, սակայն անմիջապես դարձել է մեղադրյալ, Խաչատրյանը հայտարարեց, որ քրեական դատավարությունը դինամիկ պրոցես է. «Ապացույցների ձեռք բերումը տեղի է ունենում անընդհատ, ամեն վայրկյան: Անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա: Ենթադրենք այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկա անհրաժեշտ համակցությունը, մի ժամից հետո որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո այդ համակցությունը կարող է լինել»։