Քաղաքական 

Ինչու է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ. Պարզաբանում է ՀՔԾ պետը

Խափանման միջոցն ընտրվում է ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում: Այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը:

Խաչատրյանի խոսքերով, թյուր կարծիք կա, որ պատշաճ վարքագիծը վերաբերում է միայն փախուստի դիմելու հավանականությանը, սակայն մոռացվում է առավել կարևոր հանգամանքը՝ մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելը. «Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել և բացառվի նրա ապօրինի ազդեցությունը վարույթի մասնակիցների վրա»։

Նույն շարքից