Քաղաքական 

ՀՔԾ պետն՝ իր ու Սորոսի հիմնադրամի միջև կապի մասին

Այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով իր եղբոր և Սորոսի հիմնադրամի միջև կապի վերաբերյալ հրապարակումների և այն վտանգների մասին, որոնք ոմանք տեսնում են այդ մասով, հայտարարեց, որ հիմարությունները չի մեկնաբանում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Խաչատրյանը «Սորոսի հիմնադրամի», «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է, ինչը  հիմք է տվել ենթադրելու, որ հիմնադրամն ազդեցություն է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների վրա։ Խաչատրյանը չհերքեց, որ Դավիթ Խաչատրյանն իր հարազատ եղբայրն է, իսկ մնացածը հիմարություն է, որը չի մեկնաբանում:

ՀՔԾ պետը խոսեց նաև ռուսական արձագանքի մասին՝ կապված հայաստանյան վերջին իրադարձությունների հետ՝ հայտարարելով, որ ՀՔԾ պետն այն պաշտոնյան չէ, որ պետք է մեկնաբանի այլ երկրի ԱԳՆ ղեկավարի խոսքերը. «Ես ընդամենն իմ մասով կասեմ, որ քաղաքական հետապնդան մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս պրոցեսը խիստ իրավական ընթացակարգերում է»:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ ՀՔԾ-ն կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները, Խաչատրյանն ասաց, որ նման բան չկա, իրենք ընդամենը նշել են, որ այն քաղաքացիները, ովքեր ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց իրենց իրավունքները վերականգնելու համար։

ՀՔԾ պետը նաև խոսեց Միքայել Հարությունյանի քաղաքացիության մասին՝ հայտարարելով, թե տեղեկություններ չունեն վերջինիս ՌԴ քաղաքացի լինելու մասին և իրենց տեղեկություններով Հարությունյանը միայն ՀՀ քաղաքացի է:

Նույն շարքից