Այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, խոսելով օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին, ասաց, որ այն կապված է կառավարության 100 օրվա հետ: Հարցին, թե նախարարները մասնակցելու են արդյո՞ք այդ հանրահավաքին, Միրզոյանը ենթադրեց, որ այո։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և պատասխանելով հարցին, թե դա միջամտություն է արդյո՞ք ՀՀ ներքին գործերին, փոխվարչապետն ասաց, որ իր դիրքորոշումը տառացիորեն համընկնում է ՀՀ ԱԳՆ հայտարարության հետ: Դիտարկմանը, որ Հանրապետականները դա ահազանգ են համարում, Միրզոյանի խոսքերով, վերջերս բազմիցս ապացուցել են, որ իրավիճակի գնահատման հարցում սխալվում են:
Միրզոյանը խոսեց նաև գրասենյակի ղեկավարի և մամուլի խոսնակի մասին (հաստիքները թափուր են)՝ հայտարարելով, որ ակտիվորեն աշխատում է այդ հաստիքները լրացնելու ուղղությամբ: