Քաղաքական 

Հայաստանյան իրադարձությունները պայմանավորված են նախկին և ներկա իշխանությունների սուր պայքարով. Մուխանով

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հատուկ են և կապված չեն կոնկրետ անձերի հետ: Կողմերը հետաքրքրված են երկկողմ համաձայնագրերով ստանձնած պարտավարությունների կատարմամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի ավագ աշխատակից Վադիմ Մուխինովը:

Փորձագետի խոսքերով, հայաստանյան իրադարձությունները պայմանավորված են հանրապետության նոր և նախկին իշխանությունների միջև սուր ներքաղաքական պայքարով, որը դեռ չի ավարտվել: Նրա կարծիքով, Հայաստանը կարող է գնալ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարին փոխելու ճանապարհով, սակայն դա չի փոխի կազմակերպության ներսում պարտավարությունները և չի ազդի հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների վրա:

Մուխինովը նշել է, թե դեռ վաղ է խոսել այն մասին, որ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնարկ է ամբողջ արտաքին քաղաքականությունը փոխելու համար. «Խաչատուրովը Հայաստանում անձեռնմխելի չէ, ամենակարևորը՝ երկկողմ հարաբերությունները հենված չեն նրա վրա: Եթե լինի Հայաստանի այլ թեկնածու, ինձ թվում է, դա չպետք է փոխի երկկողմ հարաբերությունների ձևաչափը և կորիզը»:

Նույն շարքից