Քաղաքական գլխավոր 

Ռուսաստանը Հայաստանին զենքը ցածր գներով է տալիս. Մուխանով

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական և գործընկերային բնույթ, և կողմերը հետաքրքրված են համագործակցությունը շարունակելու հարցում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Մոսկվայի պետական համալսարանի ավագ աշխատակից Վադիմ Մուխանովը՝ հավելելով, որ կողմերը մի քանի անգամ կմտածեն մինչև համաձայնագրերը փոխելը, որոնք վաղուց են ստորագրվել և գործում:

Փորձագետը խոսել է մասնավորապես Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարման մասին՝ նշելով, որ Մոսկվան Երևանին զենք է տալիս ցածր գներով, ինչը չկա այլ երկրների հարաբերություններում, ինչով հայ-ռուսական հարաբերությունները տարբերվում են մյուսներից:

Մուխանովը նաև խոսել է այն մասին, որ Հայաստանի համար շատ կարևոր են  անվտանգության, սահմանների պահպանման և ԼՂ հակամարտության գոտում կայունության ապահովման հարցերը՝ հայտարարելով, թե այս բոլորը վկայում են այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցում:

 

Նույն շարքից