Հայաստան Հասարակություն 

Կառավարության նիստը մեկնարկեց վարչապետի կատակով և նախարարների ծիծաղով

Այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստը սկսվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված կատակով և նախարարների ծիծաղով:

Երբ կառավարությունը քննարկում էր  «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի  նախագիծը, վարչապետը սխալմամբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացրեց, որպես ֆինանսների նախարար, ինչին հաջորդեց Թորոսյանի ժպիտը և նախարարների ծիծաղը. «Ես էլ ասեմ՝ ինչու է Թորոսյանը լայն ժպտում: Ձեզ դուր եկավ»,-կատակեց վարչապետը:

Թորոսյանն իր հերթին հայտնեց, որ այդ դեպքում Հայաստանում ավելի լավ առողջապահություն կլիներ:

«Շատ փող կտայիք առողջապահությանը, դա նկատի ունե՞ք»,-արձագանքեց վարչապետը՝ ստանալով դրական պատասխան:

 

Նույն շարքից