Հասարակություն 

Թեթև աթլետիկայի բակային մրցաշարում հաղթել է Դավթաշենի թիմը

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով համաքաղաքային բակային ավանդական փառատոնում աթլետիկան վերջին մարզաձևն էր: Աթլետիկայի մրցաշարում հաղթել է Դավթաշեն վարչական շրջանի թիմը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Աջափնյակ վարչական շրջանի թիմը և լավագույն եռյակը եզրափակել են շենգավիթցի պատանի աթլետները:

Պատվավոր երեք հորիզոնականներում տեղ զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից