Հասարակություն 

Եթե պետք լինի Փաշինյանը ծնողից էլ կհրաժարվի հանուն հայրենիքի. Դանիելյան

analitik.am

Դերասան Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի այն կամքը, որպեսզի հրաժարվի այն պաշտոնյաներից, ովքեր քայլել են իր հետ, հիմա պաշտոն ունեն, սակայն չեն կարողանում լավ անել իրենց գործը:

Առաջին լրատվականի հետ զրույցում Դանիելյանը նշեց, որ բարդ է ընկերոջից, զինակցից բաժանվել և նրան ավելի  պրոֆեսիոնալով փոխարինելը. «Եթե մարդ այսքան քաղաքական կամք ունեցավ, անմարդկային տանջանքների և զրկանքների միջոցով հասավ վարչապետի պաշտոնին, հաստատ համոզվեք, որ նա հանուն հայրենիքի իր ծնողից էլ կհրաժարվի, եթե պետք լինի»:

Դանիելյանի խոսքերով, Փաշինյանի վախի չիպը հանած է. «Իսկ մարդկային բարոյականության չիպը հանած է, թե՝ չէ, հուսամ, որ հանած է»:

 

Նույն շարքից