Քաղաքականություն Ֆեյսբուք 

Արթուր Բաղդասարյանի համար անհասկանալի են հակառուսական հայտարարությունները

analitik.am

Վերջին օրերի հակառուսական հայտարարությունները առավել քան անհասկանալի են, հատկապես Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանն առնչվող հայտարարությունների ֆոնի ներքո: Ցանկանում եմ նշել մի քանի նկատառում.

1. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:

2. ՀԱՊԿ-ը ունի առանցքային դերակատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում:

3. Ավելի քան 3 միլիոն մեր հայրենակիցները ապրում են Ռուսաստանում, իսկ յուրաքանչյուր տարի մի քանի հարյուր հազար մարդ է մեկնում Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Հայաստան փոխանցվող տրանսֆերտների 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից:

4. Անհրաժեշտ են հավասարակշռված դիրքորոշումներ, այլ ոչ թե անխոհեմ առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ:

5. Ըստ համաշխարհային փորձի ինքնիշխանությունը որևէ հակասություն չունի ռազմավարական գործընկերության հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում  է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը

Նույն շարքից