Բարի օր Հասարակություն 

Հրապարակում կայացված որոշումների պատասխանատվությունն ընկնում է վերացական ժողովրդի վրա. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Կարևոր է տարբերակել ժողովրդավարությունը և ամբոխավարությունը.

Առաջինի դեպքում կան հստակ սահմանված օրենքներ, որոնց միջոցով ժողովուրդն իրականացնում է իշխանությունը՝ լիազորելով որոշակի մարդկանց իրենց անունից որոշումներ կայացնել, երկրորդի դեպքում որոշումները կայացվում են ոչ մեծամասնություն կազմող ամբոխի պահանջով՝ այսինքն գործում է այն կանոնը, թե ով ավելի բարձր կգոռա: Ժողովրդավարության պարագայում կան մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար, ամբոխավարության դեպքում՝ վերացական է պատասխանատվությունը, ինչն էլ վտանգավոր է, քանի որ ղեկավարը ոչ որոշում կայացնողն է համարվում, ոչ էլ պատասխանատվության կրողը: Հետևապես, հրապարակում կայացվող որոշումների պատասխանատվությունն ընկնում է ինչ-որ վերացական ժողովրդի վրա, որին ոչ հնարավոր է շնորհակալություն հայտնել դրական արդյունքի դեպքում, ոչ էլ պատժել ձախողման ժամանակ»:

Նույն շարքից