Հասարակություն 

Դուք մեր փրկիչն եք. ԱԱԾ տնօրենը հանդիպել է քաղաքացիների հետ

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել է «Գլենդել Հիլզ» ընկերության դեմ բողոքող քաղաքացիների հետ: Վանեցյանը նշել է, որ ընկերության հետ կապված 5 խնդիր կա, որոնցից մեկն էլ այն ընտանիքների հարցն է, որոնք խաբվել են ընկերության կողմից:

ԱԱԾ տնօրենի խոսքերով, հիմա «Գլենդել Հիլզ» այլևս չկա, սակայն կա Էդիկ անունով քաղաքացի, ով շատ լավ տեղյակ է ամեն ինչից, ընկերության տնօրենն է, շատ գրագետ տղա. «Նա կհանդիպի ձեզ առաջիկա օրերին, գումարը կա՝ մոտ 15 միլիոն դոլար: Կարծում եմ, որ 4-6 ամսվա մեջ ձեր հարցերը կլուծվի»:

Քաղաքացիներն իրենց գոհունակությունն են հայտնել Վանեցյանի հետ հանդիպումից՝ հայտարարելով, որ հավատում են վերջինիս խոսքին. «Դուք մեր փրկիչն եք»,-նշել է քաղաքացիներից մեկը:

 

 

Նույն շարքից