Քաղաքականություն 

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է լինի Հայաստանից. Երևանը պարզ հայտնել է իր պահանջը

analitik.am

Հայաստանը նախատեսում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց հետո պահպանել կազմակերպության գլխավոր քարտուղարի քվոտան: Այս մասին, ինչպես հայտնում է Լենտան, РБК –ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը:

«Քվոտան մինչև 2020 թվականը պատկանում է Հայաստանին»,-հայտարարել է Եղոյանը՝ նշելով, որ նոր գլխավոր քարտուղարը ևս պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ:

РБК-ն, հղում անելով ՀՀ ԱԳՆ իր աղբյուրինին, գրում է, որ գործը, որով անցնում է Խաչատուրովը, Հայաստանի ներքին հարցն է, չունի քաղաքական և միջազգային կոնտեքստ, ու Երևանն անում է ամեն ինչ, որպեսզի ստեղծված իրավիճակը որևէ կերպ չազդի ՀԱՊԿ-ի հեղինակության վրա: Նշվում է նաև, որ Երևանը մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ:

Նույն շարքից