Հասարակություն 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

analitik.am

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 2-ին, 6-ին հյուսիսային շրջաններում, 3-5-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 2-ին, 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.80C (1999 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               12.00C (1968 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.70C

 

Նույն շարքից