Հասարակություն 

Արքայազն Ջորջն առաջ է անցել հորից ամենաոճային բրիտանացիների ցանկում

analitik.am

Բրիտանիայի արքայազն Ջորջը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ամենաոճային և լավ հագնվող մարդկանց ցանկում, որը կազմել է Tatler ամսագիրը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Մեծ Բրիտանիայի ամենաոճայի մարդկանց ցանկում հայտնվել են նաև հենց թագուհին, արքայազնի մայրը՝ Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը:

Թագավորական ընտանիքի անդամներից բացի ցանկում են նաև Ամալ Քլունին, դերասանուհի Լիլի Ջեյմսը:

Հավելենք, որ արքայազներ Ուիլյամը և Հարին ամենաոճայինների մեջ չկան:

 

Նույն շարքից