Հասարակություն 

Երիտասարդ կինը գողին գցել է գետնին, պառկել վերջինիս վրա, սպասել մինչև ոստիկանների ժամանելը

analitik.am

Կիրովում գողը փորձել է հափշտակել երիտասարդ կնոջ պայուսակը՝ անգամ չգուշակելով, թե ինչ է սպասվում իրեն:

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է պոտենցիալ զոհը գետնին գցել անհաջողակ գողին և պառկել վերջինիս վրա: Այդ դիրքով նրանք մնացել են այնքան ժամանակ, մինչև դեպքի վայր են հասել ոստիկանները:

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է երիտասարդ կինը բարկացած կրկնում. «Ուզում էիր ինձ թալանե՞լ: Ես երեխաներիս կերակրելու միջոց չունեմ: Հողը կեր»:

 

Նույն շարքից